Թրամփը մերժել է Զելենսկու՝ Ուկրաինա այցելելու առաջարկը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերը։

«Ես հարգում եմ նախագահ Զելենսկուն, բայց կարծում եմ, որ այս պահին աննպատակահարմար կլինի մեկնել Ուկրաինա»,- ասել է նա Newsmax հեռուստաընկերությանը տված հայտարարության մեջ։ «Բայդենի վարչակազմը ներկայումս գործ ունի նրա հետ, և ես չեմ ցանկանում շահերի բախում ստեղծել»:

Ավելի վաղ Զելենսկին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թրամփին հրավիրել էր Ուկրաինա և ասել, որ 24 րոպեում նրան կբացատրի, որ 24 ժամում չի կարող խաղաղ կարգավորման հասնել։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում 24 ժամում կկարողանա լուծել Ուկրաինայի հակամարտությունը։