Այսօր ժամը 15.00-ին փորձելու ենք սկսել Գրիգորի Խաչատուրովի «քրեական գործով» նախնական դատական լսումները․ փաստաբան

«Այսօր ժամը 15.00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում փորձելու ենք սկսել /այո, այո սկսել, քանի որ դեռևս չենք սկսել/ Գրիգորի Խաչատուրովի և մյուսների «վերաբերյալ» «քրեական գործով» նախնական դատական լսումները»,- այս մասին տեղեկացնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նա հիշեցնում է, որ Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ է այս տարվա մարտի 16-ից։

«Սույն «գործը» դատարանի վարույթում է 02.05.2023թ-ից և ինչպես նախաքննության 1.5 ամսում, այնպես դատական վարույթի 6 ամսվա ընթացքում որևէ դատավարական արժեք ունեցող գործողություն տեղի չի ունեցել, իսկ Խաչատուրովը շարունակաբար և անօրինական պահվում է կալանքի տակ»,- գրել է Պողոսյանը։