Արցախի հայերը դիմել են Կարմիր խաչին՝ իրենց հարազատներին վերահուղարկավորելու խնդրանքով. Մարութ Վանյան (լուսանկարներ)
Այսօր Արցախի/Ղարաբաղի հայերը դիմել են Կարմիր խաչին (Երևան)՝ իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցում օգնության խնդրանքով. X-ի էջում տեղեկացնում է արցախցի լրագրող Մարութ Վանյանը։
«Շատերը կարծում են, որ ադրբեջանցիները ոչնչացնելու են Լեռնային Ղարաբաղի պատերազմի հուշահամալիրները։
Սեպտեմբերի մեկօրյա պատերազմից հետո Ստեփանակերտի հուշահամալիրում էի», – գրել է նա՝ կից լուսանկարներ հրապարակելով։




