Երկար տարիների աղետ. Հորդանանի արտգործնախարարն ասել է, որ Իսրայելը ցամաքային պատերազմ է սկսել Գազայում

Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հայտարարել է, որ Իսրայելը ցամաքային պատերազմ է սկսել Գազայի հատվածում։ Իսրայելն ինքը դեռ նման հայտարարություն չի արել, հաղորդում է The Times of Israel-ը։

Սաֆադին թվիթերում գրել է, որ Իսրայելի ռազմական գործողության արդյունքը «երկար տարիների ընթացքում էպիկական չափերի մարդասիրական աղետ կդառնա»:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Հորդանանի առաջարկած բանաձևին, որը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը քննադատել է այսօր Գլխավոր ասամբլեայում քվեարկվելիք Հորդանանի բանաձևը,   քանի որ այնտեղ ՀԱՄԱՍ-ի մասին խոսք չկա։