Հայաստա՞ն, թե՞ էրմենիստան, սա է խնդիրը
Հայաստա՞ն, թե՞ էրմենիստան, սա է խնդիրը։
Հայաստանում մեկնարկել է «գունավոր հեղափոխության» վերջին փուլը, որն ունի, անշուշտ, արտաքին ակտորներ ու հովանավորներ։
Պատմությունը կրկնվում է։
Ինչպես և 100 տարի առաջ, այսօր էլ մենք չկարողացանք աշխարհաքաղաքական իրադրության հայանպաստ վերլուծություն անել։
100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արևմուտքի վրա՝ չգիտակցելով, որ տարածաշրջանում երկու բանակ կա՝ ռուսական և թուրքական։
Եվ մերժելով Ռուսաստանի հետ սերտ դաշինքի կնքումը՝ «կանաչ լույս» վառեցինք թուրքական հարձակման ու նվաճումների համար։
Մեկ դար առաջ թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտվելով հայ-ռուսական բարդ հարաբերությունների առկայությունից, նվաճեց տարածքներ մեր ազգային շահերի հաշվին։
Նույնը կրկնվում է այսօր։
Կապիտուլյանտ իշխանությունը վերջին տարիներին ամեն ինչ արեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները փչացնելու համար։
Դրանից օգտվեցին թուրքերը, որոնք Փաշինյանին պարտադրում են իրենց կամքը։
Իսկ վերջինս դա հոժարակամ իրականացնում է՝ Հայաստանը դարձնելով թուրք-նատօական ֆորպոստ։
Ի՞նչ լուծման ուղիներ ունենք մենք։
Կամ այս իշխանությունները պետք է հեռանան, և ազգային իշխանությունը Ռուսաստանի եւ Իրանի հետ երկարաժամկետ ռազմաքաղաքական դաշնակցություն է կնքում, կամ կապիտուլյանտները մնում են ու տարածաշրջանի «բանալիները» հանձնում Թուրքիային եւ ՆԱՏՕ-ին։
Պատրանք է, թե Արեւմուտքը կգա մեզ «կփրկի»։
Կարծում եմ, ինչպես եւ Վրաստանի դեպքում, Արեւմուտքը Հայաստանը «նայողի» մանդատը կհանձնի թուրքերին։
Հայաստանը պետք է գնա ոչ թե դեպի Թուրքիա ու ՆԱՏՕ, այլ զարգացնի հարաբերություններն իր բնական դաշնակիցներ ՌԴ-ի եւ Իրանի հետ։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

