Երասխի մետալուրգիական գործարարանի շինաշխատանքներն դադարեցված են, Արարատ գյուղում նոր գործարան է կառուցվում
Երասխի մետալուրգիական գործարանը ոչ թե տեղափոխվում է, այլ Արարատ գյուղում նոր գործարան է կառուցվում։ Իսկ Երասխում գործարանի կառուցման շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցված են։
«Փաստինֆոյի» տեղեկություններով, իրականում նոր մետալուրգիական գործարան կառուցելու աշխատանքները դեռ սկսված էլ չեն, ավարտված են միայն հանրային լսումները, իսկ թե բուն շինարարական աշխատանքները երբ կսկսվեն՝ հայտնի չէ։
Արարատ համայնքի ղեկավարի օգնական Շուշան Խանոյանը հայտնեց, Երասխում իրավիճակը հանգիստ է, այս պահին անհանգստանալու առիթ չկա, բնակիչների մոտ էլ որևէ խուճապային տրամադրություն չկա։
«Ավելին, համայնքում առաջին անգամ մեծ մարզադպրոց է կառուցվում, բնակավայրը գազաֆիկացվում է»։
Հիշեցնենք, որ մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ Երասխում կառուցվում է 70 մլն դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000 տոննա արտադրանք։
Այս հայտարարությունից հետո իրավիճակը Երասխում կտրուկ լարվել էր, ամերիկյան ներդրումների ներգրավմամբ կառուցվող գործարանը ենթարկվեց էր Ադրբեջանի ԶՈւ կրակահերթերին, անգամ գործարանի վրա տեղադրված ամերիկյան դրոշը ադրբեջանցիներին չզսպեց։ Կրակոցների հետեւանքով անգամ վիրավորվել էին երկու հնդիկ աշխատակից։
Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվեցին։ Ըստ էության՝ Բաքուն պարտադրեց իր կամքը Հայաստանին՝ ինչպես Գեղարքունիքում ռազմական ագրեսիաների միջոցով հասավ Սոթքի ոսկու բաց հանքի շահագործման, այնպես էլ Արարատում՝ նոր գործարանի կառուցման դադարեցմանը։

