Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Բաքվում, Նախիջևանում և օկուպացված Արցախի տարածքում

Հոկտեմբերի 23-25-ը նախատեսված համատեղ մարտավարական զորավարժությունները կանցկացվեն մի քանի ուղղություններով, այդ թվում՝ Բաքու քաղաքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում և «ազատագրված տարածքներում»: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանում են գտնվում մի խումբ զինվորականներ և Թուրքիայի ավիացիոն միջոցներ, որոնք ներգրավված են Ադրբեջանում նախատեսված Թուրքիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակին նվիրված համատեղ մարտավարական զորավարժություններում: