Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած․ Փաշինյան

Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած: Այս մասին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պատրաստ ենք նաև բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ ենք նաև սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում»,-ասաց նա: