ՌԴ ԱԳՆ առաջնային խմբի ղեկավարը հանդիպել է Կապանի քաղաքապետին

Հայաստանում ՌԴ դեսպանատնից հայտնում են.

«2023 թվականի հոկտեմբերի 16-ին կայացել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման համար ձևավորված ՌԴ ԱԳՆ առաջնային խմբի ղեկավարի և Կապանի քաղաքապետ Գ.Ռ. Փարսյանի հանդիպումը։

Մանրամասն քննարկվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որը զգալիորեն կպարզեցնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար։ Նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև՝ մշակութային, հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»։