ՌԴ և Չինաստանի նախագահները հանդիպում կունենան․ կքննարկեն ամենազգայուն հարցերը
ՌԴ և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 18-ին երկու փուլով՝ նախ ընդլայնված կազմով, ապա նեղ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը:
Երկրի ղեկավարները կխոսեն ամենազգայուն թեմաների շուրջ։ Ռուսաստանից կմեկնի բարձրաստիճան պետական ծառայողների և գործարարների ներկայացուցչական պատվիրակություն։
Չինաստան այցի ընթացքում Պուտինը ելույթ կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովի շրջանակներում։

