Wildberries-ում պատվերի լրացուցիչ հաստատման ֆունկցիա կավելացվի
Wildberries առցանց առևտրի շուկան նախատեսում է գործարկել պատվերի լրացուցիչ հաստատման տարբերակ, որպեսզի հնարավոր լինի խուսափել պատահաբար պատվեր անելուց։ Ընդ որում՝ այդ տարբերակները կլինեն մի քանիսը, այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Օնլայն հարթակը մշակում է հավելվածում պատվերի լրացուցիչ հաստատման գործառույթ, որպեսզի նվազագույնի հասցնի այլ սարքերի, ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց կողմից «պատահական» պատվերների հնարավորությունը»,- ասվում է Wildberries-ի տարածած հաղորդագրությունում։
Նոր ֆունկցիան նախատեսվում է գործարկել մեկ ամսվա ընթացքում։ Այն հնարավոր կլինի միացնել ըստ ցանկության: Որպես պատվերի լրացուցիչ հաստատման տարբերակ՝ կարող է լինել Pin կոդը, ինչպես նաև Touch ID և Face ID տեխնոլոգիաները և դրանց անալոգները Android-ում։

