Միշելը զանգահարել է Ալիևին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարել է Ալիևին։ Այդ մասին տեղեկանում ենք Միշելի՝ թվիթերյան գրառումից

«Բրյուսելում Հայաստան-Ադրբեջան հանդիպումից առաջ զանգահարել եմ նախագահ Ալիևին։ Վերահաստատել ենք կողմերի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի անհրաժեշտությունը, ինչպես նաև սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը»,- գրել է Միշելը։