Կարո Փայլանը կայցելի Հայաստան
Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր, քաղաքական ու հանրային գործիչ Կարո Փայլանը հոկտեմբերի 5-12-ը կայցելի Հայաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցելության նպատակն է զորակցություն ցույց տալ Արցախից բռնի տեղահանված ժողովուրդին։ Կարո Փայլանն այս նպատակով պիտի մեկնի Սյունիքի մարզ։
Ըստ աղբյուրի՝ նախատեսված է, որ Փայլան կունենա նաև տարբեր այլ հանդիպումներ։

