Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նաև հայ հայտնի գործարարների նկատմամբ

Ագրեսոր Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 297 հայ պետական, զինվորական, տնտեսական գործիչների նկատմամբ: Նրանց թվում են ոչ միայն ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն և Սերժ Սարգսյանը, որոնկ Արցախի ազատագրական պայքարում հաղթել էին Ադրբեջանին, այլ նաեւ հայտնի հայ գործարարներ:

Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ հետախուզվողների ցուցակում ընդգրկված են նաև հայ գործարարներ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր Գրուպ» – ի սեփականատեր Սամվել Կարապետյանը և «Ռոյալսիս» ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը:

«Սամվել Կարապետյանին, Դավիթ Գալստյանին և Արա Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 100.1, 218.1, 228.3, 279.1 և 206.4 հոդվածներով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրանց բոլորի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»: