Մալաթիայի բաժնից բոլորը դուրս եկան: Այս մասին գրառում է կատարել փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վերջինն էլ ես ու Կարեն Վրթանեսյանը», – հավելել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, Երևանում բողոքի ակցիայից բերման են ենթարկվել 168 անձ։ Այս մասին հայտնել էին ՀՀ ՆԳՆ լրատվական ծառայությունից։