Ադրբեջանն Արցախում կտրել է ճանապարհային կապը Արցախի որոշ հատվածների միջև․ Արտակ Բեգլարյան
Ադրբեջանն Արցախում բացի ռազմավարական բարձունքներից և ճանապարհներից, վերահսկողության տակ է վերցրել նաև որոշ համայնքներ: Այս մասին գրել է Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում: «Նրանք նաև կտրել են ճանապարհային կապը Արցախի որոշ հատվածների միջև՝ ստեղծելով լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում։ Ժողովուրդը կանգնած է ջարդերի աճող վտանգի առաջ»,- գրել է Բեգլարյանը:

