Սնուփ Դոգի համերգը չեղարկելու պահանջով հանրագիր է հանձնվել կառավարությանը

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Սեպտեմբերի 12-ին ամփոփվեց Սնուպ Դոգի միջոցառումը չեղարկելու և Կառավարության կողմից ընդունված Ծրագրի համար նախատեսված 6 միլիոն դոլար գումարը ՀՀ սահմանների պաշտպանությանն ուղղելու կոլեկտիվ հանրագրի առցանց ստորագրահավաքը:

Արդյունքում հանրագիրը ստորագրել են 4121 (4116+5) մարդ:

Պատվախնդիր քաղաքացիների տպված ստորագրաթերթիկները հանձնվեցին ՀՀ կառավարությանը:

Շնորհակալություն բոլոր ստորագրողներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:

Հիմա կսպասենք հայրենի Կառավարության արձագանքին:

 

«Սրբազան Հայաստան» նախաձեռնություն»