Մահացած զինծառայողը Գետամեջ գյուղից էր՝ տան միակ զավակը

Երեկ գիշեր հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Ավանեսյանը Կոտայքի մարզի Գետամեջ գյուղից է։ NEWS.am-ին  https://news.am/arm/news/780419.html  հարևանուհիներից մեկը պատմել է, որ Ալեքսը տան միակ զավակն էր, ապրում էր մոր և տատիկի հետ:

«Սովորական ընտանիք էր, սովորական սոցիալական պայմաններով էին ապրում, մայրը աշխատում էր, ինքն էլ մորն էր օգնում: Բանակ է զորակոչվել 20 տարեկանում, մինչև այդ Աբովյան քաղաքում էր սովորում՝ ծրագրավորող էր: Շատ խելոք, լավ երեխա էր, ափսոս, ես չեմ հավատում, որ ինքը չկա: Վերջերս որ մորը տեսա, հարցրի Ալեքսից, ասաց՝ նորմալ է, լավ է, խոսում ենք»,- պատմել է հարևանուհին և հավելել, որ Ալեքսը ծառայում էր Տավուշի մարզի զորամասերից մեկում:

Զինծառայողի մահվան դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը: