Դա ԼՂ իշխանությունների ու ժողովրդի որոշելիքն է․ Սարգիս Խանդանյան

«ԼՂ-ում հումանիտար իրավիճակը բարելավելու, ընդհանրապես  ԼՂ հայության անվտանգության անվտանգությունը պաշտպանելու տեսանկյունից չափազանց կարևոր է Լաչինի միջանցքի անհապաղ բացումը,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։- Իսկ մյուս

ճանապարհների հետ կապված չէի ցանկանա մեկնաբանություն տալ,

որովհետև դա ԼՂ իշխանությունների ու ժողովրդի որոշելիքն է: Չեմ

կարծում, որ ՀՀ-ն պետք է միջամտի»,- լրագրողների հետ ճեպազրույցում

ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով ռուսական Կարմիր խաչի

բեռնատարի՝ Ակնայով Ստեփանակերտ մուտքին»:

Խոսելով սահմանին թշնամու կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին, նա նշեց. «Սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության, ստանձնած պարտավորությունները չկատարելու և հարցերը ուժի միջոցով լուծելու հերթական փորձի մասին։

Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել: Բազմաթիվ  միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա և ուժի կիրառմամբ չփորձի հարց լուծել»։

ՔՊ-ական պատգամավորի խոսքով, ԼՂ-ում շարունակվող հումանիտար ճգնաժամն ու  Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա:

«Բայց սա չի նշանակում, որ  Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով  խնդիրները հանգուցալուծելու և  խաղաղության համաձայնագիր կնքելու իր նպատակից: Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղան և շարունակել հարցերի քննարկումը»,- ասաց  Սարգիս Խանդանյանը։

Նա նաև հայտնեց, որ, իր տեղեկություններով, ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, թե հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։