Բարեգործական համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին
«Ադամ Բարրո և ընկերներ»․ հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա վոկալ-դաշնամուրային դասական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։ Բարեգործական համերգ՝ հայ դասական երգի աստղերի մասնակցությամբ։ Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը Արշակ Բանուչյանի և «Ձոն Հայրենիքիս» ստեծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։ Բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին:

