ԱՄՆ իշխանությունները չգիտեն, թե իրականում ինչ է կատարվում Ուկրաինային փոխանցվող միջոցների և զենքի հետ. ամերիկացի սենատոր

Ամերիկյան իշխանությունները չգիտեն, թե իրականում ինչ է կատարվում Ուկրաինային փոխանցվող միջոցների և զենքի հետ: Այս մասին «Ֆոքս Նյուզ»-ի եթերում հայտարարել է ամերիկացի սենատոր Ջոշ Հոուլին:

«Եկեք ճիշտը խոսենք: Մենք չենք հասկանում, թե ինչպես և ինչի համար է այն (զենքը – խմբ.) օգտագործվում Ուկրաինայում, քանի որ մենք դիտորդներ չունենք, որոնք կհետևեն երկրին տրված գումարները։ Մենք չգիտենք, թե ինչպես են օգտագործվում այդ փողերը», – ասել է նա։

Սենատորը նշել է, որ ամերիկյան վարչակազմը պետք է վերահսկեր Վլադիմիր Զելենսկուն ցուցաբերված օգնությունը։ Սակայն նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում ոչ ոք այդ գործով չի զբաղվի, քանի որ ոչ ոք չի ցանկանա ճշմարտությունն ասել։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի մեկ միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն, որից 665 միլիոնը՝ ռազմական կարիքների համար: