Արցախում սոված շները հարձակվում են բնակիչների վրա (տեսանյութ)
Պաշարված Արցախում թափառող շների խնդրի լուծումը բավականին բարդ է, դրան հնարավորինս համապարփակ լուծում տալու համար, ոստիկանությունը հորդորում է բնակիչներին՝ կենդանիներին բաց չթողնել, կանխել հարձակման դեպքերն ու վարակ տարածելու վտանգը:
Ոստիկնությունում միայն վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է շների հարձակման 4, իսկ նախորդ շաբաթ՝ 3 դեպք: Չկարողանալով պահել տներում, կենդանիներին բաց են թողնում, ինչը լուրջ սպառնալիք է հասարակության համար:

