Տեսնենք` ում ուզածը կլինի․ Սերժ Սարգսյանը՝ իշխանափոխության մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը միացել է հանուն Արցախի հանրահավաքին։
«Պետք է փոխվի Հայաստանի կառավարությունը, այդ ժամանակ ամեն ինչ կփոխվի։ Նոր կառավարության ձևավորմանը չեմ մասնակցի, բայց այս կառավարության հեռացմանը կմասնակցեմ», – ասաց նա լրագրողներին։
Հարցին, թե Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական չի պատրաստվում տալ, Սարգսյանն ասաց. «Ինքը չի ուզում գնա, մենք ենք ուզում, որ գնա։ Տեսնենք` ում ուզածը կլինի»։

