Բոլոր ապացույցները կան, որ Ադրբեջանը ցանկանում է ջնջել հայկական ներկայությունն Արցախում․ Յարոն Վայս

«Բոլոր ապացույցները կան, որ Ադրբեջանը ցանկանում է ջնջել հայկական ներկայությունն Արցախում։ Տարիներ շարունակ ես սա ասել եմ: Ցավոք սրտի, այն ամենը, ինչ շատերը զգուշացնում և ինչից վախենում էին, տեղի է ունենում հենց հիմա։

Երբ բռնապետության ձեռքում է գտնվում ժամանակակից զենքի մեծ քանակություն, հատկապես այն բռնապետության, որը գլխավորում է մարդու իրավունքները ոտնահարող կասկածելի համբավ ունեցող մի ընտանիք, դրա արդյունքը տարածաշրջանի ապակայունացումն է։ Այդ իսկ պատճառով մենք հիմա ականատես ենք լինում արցախցիների միտումնավոր սովի։

Այս գնահատականները հնչեցրել է Ադրբեջանի դաշնակից Իսրայելում ամենամեծ լսարան ունեցող «The Times of Israel» և «Davar» պարբերականների սյունակագիր, Հարավային Կովկասի հարցերով իսրայելցի փորձագետ Յարոն Վայսը՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետ՝ հարցազրույցում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։