ԱՄՆ դեսպանատանն արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացրել
Տիրան Հասրջյանը ԱՄՆ դեսպանատանը արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացրել: Այս մասին լրատվամիջոցները տեղեկանում են Դատական-տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 457-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձև աթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձև աթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու մասին արգելքը:
Ըստ մեղադրանքի՝ Տիրան Հասրջյանը բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու համար ԱՄՆ դեսպանատուն ներկայացնելու նպատակով ինքնությունը չպարզված անձից ձեռք է բերել իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ հանդիսացող Երև անի պետական համալսարանի կողմից 07.06.2010 թվականին տրված թիվ AB 012564 համարի դիպլոմը, որի համաձայն՝ իբրև թե սովորելով ԵՊՀ-ում, շնորհվել է տնտեսագետի բակալավրի աստիճան «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ:
Այնուհետև , 2022 թվականի սեպտեմբերի 06-ին ԱՍՆ դեսպանատանն իրականացվող հարցազրույցի ընթացքում այլ փաստաղթղերի հետ միասին ներկայացրել է նաև վերը նշված թիվ AB 012564 համարի դիպլոմը՝ այդ կերպ օգտագործելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ։
Նշենք, որ գործը քննվելու է Երևանի քրեական դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ:

