Մեր ժողովրդի համար սա ոչինչ չի նշանակում. Չավուշօղլուն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևին:

«Սա այն մարդկանց ամոթալի որոշումն է, ովքեր փորձում են պատմությունն օգտագործել քաղաքականության մեջ: Այն մեր ժողովրդի համար ոչինչ չի նշանակում ու իրավական ուժ չունի», – իր Twitter-ի միկրոբլոգում գրել է Չավուշօղլուն:

Վերջինիս բնորոշմամբ, այս որոշմամբ ԱՄՆ-ն փորձում է կիր երկրից «վրեժ լուծել» այն բանի համար, որ Անկարան խանգարել է ԱՄՆ-ի ծրագրերին՝ Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունը սկսելով: