ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցի գաղտնալսումը ո՞ր երկրից է կատարվել
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե հայտնի է վայրը, որտեղից տարածվել են ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցի գաղտնալսման ու ձայնագրման ֆայլերը։
Լրագրողական հարցին, թե որտեղի՞ց է եղել գաղտնալսումը, Գրիգորյանը պատասխանել է. «Հայաստանից չէ, ԱՊՀ տարածքից է: Նախաքննության շահերից ելնելով՝ կգերադասեմ այդ մասին չխոսել»:

