«Պողոսների» իշխանությունը սպասարկող անձինք կպատժվեն ամենայն խստությամբ (տեսանյութ)

Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նաիրի Հունանյանի հոգևոր եղբայրն ու «հեղափոխությունը»

Դեռ անցած տարի էի ասում, որ Նիկոլի հաջորդ քայլը Նաիրի Հունանյանին ազատություն շնորհելն է լինելու, իսկ արդեն այսօր մեր աչքերի առաջ տեղի է ունենում Նաիրիին ազատելու օպերացիան:
Արդեն չեմ զարմանում, որ դրանում գլխավոր դերակատարում է ստանձնել Փաշինյանի մոտ մատնիչ աշխատող պատգամավորը, բայց զարմանալին էս գործընթացը նախաձեռնելու OK տված Փաշինյանն է: Էս աստիճանի լկտիություն կարելի ա՞ անել, Հոկտեմբերի 27-ի տարելիցի նախաշեմին Նաիրիին վաղաժամ ազատման դիմում գրել տաս, հետո մատնիչիդ ուղարկես «ցանկալի ցուցմունք ազատության դիմաց» օպերացիայի ու սկսես զոհերի հարազատների միջոցով (ի դեմս Անահիտ Բախշյանի) հասարակությանը պատրաստել Նաիրիի ազատմանը:
Սա արդեն անգամ պողոսների նկատմամբ արդար չի…»։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ  նախագահ Նարեկ Սամսոնյանի հետ։