Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կանցկացվի Իրկուտսկում. ովքե՞ր են մեկնում
Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Իրկուտսկում։ Այս մասին նշված է ԱԺ նախագահի համապատասխան կարգադրության մեջ:
«Հուլիսի 19-22-ը Իրկուտսկ կգործուղվի Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Հայաստանի Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի փոխխոսնակից, պատվիրակության կազմում են ութ պատգամավորներ, այդ թվում՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից։
Արշակյանը հայկական կողմից միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է։
Մասնավորապես, պատվիրակության կազմում են ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը, Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Վաղարշակ Հակոբյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Միքայել Թումասյանը, Շիրակ Թորոսյանը, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը:

