«Բոլորը, և առաջին հերթին՝ Հայաստանը, պետք է հասկանան, որ ոչ մի սադրանք անպատասխան չի մնա». Բայրամով
Բոլորը, և առաջին հերթին՝ Հայաստանը, պետք է հասկանան, որ ոչ մի սադրանք անպատասխան չի մնա, և այդ պատասխանը կտրվի ամենակոշտ ձևով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է ադրբեջանական մամուլը։
Նա նաև ասել է, թե էլ ավելի մեծ լարվածության ստեղծումը բացասաբար է անդրադառնում խաղաղ գործընթացի վրա:

