Ռուս զինվորականները վերահսկողություն են հաստատել Կուպյանսկի մոտ գտնվող մայրուղու մի մասի նկատմամբ

Ռուս մարտիկները հաջող հակագրոհի արդյունքում կրակային հսկողության տակ են վերցրել Չուգուև-Մելովոյե մայրուղու մի հատվածը Կուպյանսկի ուղղությամբ, հայտնել է ռազմական փորձագետ, ԼԺՀ ժողովրդական միլիցիայի պաշտոնաթող փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն։

«Նովոսյոլովսկոյե բնակավայրի շրջանում ՌԴ ԶՈՒ-ի մանևրային պաշտպանության և հաջող հակագրոհային գործողությունների ընթացքում կրակային հսկողության տակ է վերցվել Н26 մայրուղու մի հատվածը (Չուգուև-Ստարոբելսկ-Մելովոյե)։ Ավելի վաղ ուկրաինացի գրոհայիններն այդ հատվածի մի մասն օգտագործել էին առաջապահ դիրքերում իրենց զորքերը մատակարարելու և վիրավորներին տարհանելու համար», – ասել է «ՌԻԱ Նովոստի»– ի զրուցակիցը։

Մարոչկոյի խոսքով՝ այդ փաստը եղանակային անբարենպաստ պայմանների հետ մեկտեղ բարդացրել է Ուկրաինայի զինված ուժերի լոգիստիկան։

Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական զորքերը մեկ օրում մինչև 40 ուկրաինացի զինծառայող և երկու տանկ են ոչնչացրել Կուպյանսկի ուղղությամբ: