ԱՄՆ Կոնգրեսում ուկրաինական բանակը նացիստական են անվանել

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը Վլադիմիր Զելենսկուն հանդիմանել է Ուկրաինայում ընտրությունները չեղարկելու համար և ուկրաինական բանակը նացիստական է անվանել, համապատասխան գրառումը նա հրապարակել Է «Թվիթերում»։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այսպես է քաղաքական գործիչը մեկնաբանել Զելենսկու հանդիպումը միջազգային աշխատանքային խմբի անդամների հետ, որտեղ քննարկվել են ուկրաինական հակամարտության բնապահպանական հետևանքները:

«Ինչ-որ կերպ ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ խոսում է դերասանը, որն ամեն օր կրում է բանակի կանաչ համազգեստ, ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ-ից՝ պատերազմը հրահրողների կողմից, որը պարզապես չեղյալ է հայտարարել ընտրությունները, վերահսկում է ազգային լրատվամիջոցները և ունի նացիստական բանակ», – գրել է Գրինը:

Հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը բազմիցս դեմ է արտահայտվել Կիևին աջակցելուն։ Նա նաև հայտարարել է Կոնգրեսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին իմպիչմենտի ենթարկելու մասին օրինագիծ ներկայացնելու մտադրության մասին՝ «սահմանադրական պարտականությունները խախտելու պատճառով»։