Ուսանողությունը երես է թեքել շատ պետական ինստիտուտներից

Վերջին շրջանում զրուցել եմ շատ ուսանողների հետ, որպեսզի տեղեկանամ նրանց անհանգստացնող խնդիրների մասին։

Պետության ներսում կա թե՛ անվտանգային հարցի վերաբերյալ, թե՛ ներքին անհիմն մեղադրանքների հարուցման վերաբերյալ խնդիրներ, ուսանողների մեծամասնությունն ասում է, որ ինչ է լինելու իրենց ապագայի վերջը։ Նրանք նշում են, որ նման խնդիրները թույլ չեն տալիս զբաղվել միմիայն կրթությամբ, նրանք ասում են, որ մեզ չի հետաքրքրում մեր ինստիտուտները, երբ անորոշ է ներկան, անկանխատեսելի է մեր ապագան և մենք ապագայում ինչ պետության մասնագետ ենք ներկայանալու ընդհանրապես։

Ես ինքս լինելով հասարակական գործունեություն ծավալող ուսանող, իմ ունեցած հնարավորությունների և կապերի արդյունքում փորձում եմ աջակցել տարբեր ինստիտուտների ուսանողների, որպեսզի իրենց նախաձեռնությունները լինեն հասանելի պետության ներսում և պետությունից դուրս գտնվող հասարակությանը։

Ուսանողին անհանգստացնում է նույնիսկ Լեռնային Ղարաբաղի այսօրվա վիճակը, քանզի չեն կարող այս ամենին չմոտենալ սրտացավորեն։ Նշեմ մեկ փաստ, որ այստեղ սովորում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շատ քաղաքացիներ, որոնց հարազատներն ապրում են շրջափակման մեջ և իրենց այստեղ անցկացրած ցակացած օր չի կարող լինել լիարժեք, երբ տեսնում են, որ անտարբերության է մատնված բանակցային գործնթացը և այլ ուղով է ընթանում։

Ինչպե՞ս ուսանողները լինեն կրթության ոլորտում, երբ իրենց անհանգստացնող հարցերը գերակշռում են գիտակրթական ծրագրային պրոցեսները։ Եվ արդյո՞ք ուսանողը վստահ է, որ իրենով անհանգստացած են կամ իրենց որակավորումը հետաքրքրում է պետության զարգացման հարցում, թե՞ նրանց դիտարկում են շատ խիստ գործիքակազմ պետության մարդկային ռեսուրսներում։

Եվ այս ամենից ուսանողները հետևություն են արել, որ իրենց հաջողության և պայքարի շարժիչ ուժը իրենք են։ Որ իրենք այսօր սնվում են շինծու թեզերով։ Այսօրվա իրականության մեջ ուսանողությունը երես է թեքել շատ պետական ինստիտուտներից։

Շիրազ Մանուկյանցի ֆեյսբուքյան էջից