Երևանում ես ինձ զգում եմ ինչպես տանը. թուրք պաշտոնյա
«Հրաշալի է այստեղ լինելը։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը, իշխանություններին՝ հյուրընկալության համար։ Ես ինձ զգում եմ տանը», -Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ասել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Նա կրկնեց, որ իսկապես, իրեն զգում է տանը. «Իմ ընկերները ևս այդպես են զգում, շատ ընկերային, հյուրասեր միջավայրում ենք մեզ զգում, այդ բաց ընդունելոթյունը նկատելի է հայկական կողմից»։
Սերդար Քըլըչը նշեց, որ կառուցողական առաջարկներ են երկուստեք ստեղծում, հսկայական ձեռքբերումներ ունեն։
«Երբ ասում են՝ հարաբերությունների կարգավորում, սխալ եզրույթ է, մենք չենք կարգավորում հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև, սա վստահության ստեղծման, վստահության ամրապնդման գոծընթաց է»,- ասաց թուրք պաշտոնյան։

