Բայդենի նախագահության սկզբից ի վեր ԱՄՆ-ն ավելի քան 41,2 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային. Պենտագոն

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ծավալը ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի աշխատանքի մեկնարկից ի վեր գերազանցել է 40 մլրդ դոլարը, հայտնել են Պենտագոնում: «ՌԻԱ Նովոստի» – ն մեջբերում է պաշտպանական գերատեսչության փաստաթղթից մի հատված:

Երեքշաբթի երեկոյան Պենտագոնը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, որում կներառվեն սպառազինություններ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակմանը աջակցելու համար, ՀՕՊ համակարգի արդիականացման միջոցներ, ինչպես նաև զրահատեխնիկա, հակատանկային սպառազինություն և արկեր: