Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին լուծում չի տրվել Փաշինյանի կողմից. «Փաստինֆո»
Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել, և ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել, որևէ հիմնավորում նրա մոտ որևէ արժեք չի ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ հակադարձելով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարել է, թե բանակի համար արվել է այն, ինչ ուզել են։ Մասնավորապես նա ասել է. «Ես՝ որպես քաղաքական իշխանություն, բանակի առջև դրել եմ պարզ խնդիր՝ ասեք, ի՞նչ է պետք, և դուք դա կունենաք: Ասել են՝ Սու-30 է պետք, դուք պատկերացնո՞ւմ եք։ Գերժամանակից ինքնաթիռ։ Ասել եմ՝ եթե պետք է՝ կունենաք։ Է՞լ ինչ է պետք՝ կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդա՞լ է պետք՝ կունենաք, փո՞ղ է պետք՝ կունենաք, սնո՞ւնդ է պետք՝ կունենաք»։
«Երբ Փաշինյանն ասում է՝ բանակն իրենից ինչ ուզել է, մերժում չի ստացել, պետք է նրան հիշեցնել մի քանի դրվագ, օրինակ՝ փող բանակին պետք է եղել, բանակն ուզել է, բայց նա չի տվել։ Ընդ որում, մասնագիտորեն և մանրամասն հիմնավորումներ են եղել, թե ինչո՞ւ է գումար անհրաժեշտ, կոնկրետ ի՞նչ նպատակի համար դա պետք է ծառայեր, սակայն այդպես էլ չի փոխանցվել բանակին ասել է Տիրան Խաչատրյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

