ԵԽ պատգամավորը այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, հանդիպել է Արցախի բժիշկներին, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ
Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 22-ին այցելել է ՀՀ Սյունիքի մարզ: Պատգամավորներին դեպի Հայաստանի հարավ ուղեկցել է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
ԱԺ-ից հայտնում են, որ Գորիսում հյուրերին ընդունել է Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և ներկայացրել անվտանգային իրավիճակը մարզում: Բերտ-Յան Ռուիսենը նշել է, որ հայ ժողովուրդը վայելում է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը և ինքը Հայաստանում է` ցույց տալու իրենց աջակցությունը Հայաստանին և, մասնավորապես, սյունեցիներին` գիտակցելով, թե որքան բարդ իրավիճակում են գտնվում վերջիններս:

