Ռուսաստանը և Իրանը կստեղծեն «գազային ՕՊԵԿ» Արևմուտքի հետ դիմակայության պատճառով. Al-Watan Syria

Ռուսաստանը և Իրանը կարող են ստեղծել «գազային ՕՊԵԿ» էներգետիկ ոլորտում արևմտյան հեգեմոնիային դիմակայելու շրջանակում, գրել է Al-Watan Syria-ն։

Ռուսաստանը, որը պայքար է մղում արևմտյան հեգեմոնիայի դեմ, աշխատել է գազի շուկայում երկու ամենամեծ մրցակիցների միջև մրցակցության նախագծի պատրաստման ուղղությամբ։ Մոսկվան ոչ միայն կմասնակցի թուրքական գազային հաբի, այլև իրանական էներգետիկ կենտրոնի ստեղծմանը։ Դա զարմացրել է ողջ աշխարհին, որովհետև իրանական «երկնագույն վառելիքը» ռուսական գազի մրցակիցն է։ Այլ խոսքով, Ռուսաստանը և Իրանն այլ երկրների հետ պատրաստվում են ստեղծել «գազային ՕՊԵԿ»։

Հրապարակման մեջ նշվել է, որ նոր համատեղ նախագիծը խոշորագույն էներգետիկ տերությունների միջև վախեցնում է արևմտյան երկրներին։ Եթե այն իրականացվի, ապա Ռուսաստանն այլ երկրների հետ միասին կվերահսկի էներգետիկ շուկայի մեծ մասը։

Հոդվածի հեղինակներն ավելացրել են, որ Ռուսաստանը և Իրանը կարող են հաջող շրջանցել բազմաթիվ արևմտյան պատժամիջոցներ, քանի որ նախագծի պոտենցիալը հսկայական քաղաքական և տնտեսական կշիռ ունի։ Բացի այդ, երկու երկրներն ունեն գազի աշխարհում ամենամեծ պաշարները, ինչը հաստատում է Մոսկվայի և Թեհրանի՝ Արևմուտքի սահմանափակումները շրջանցելու կարողությունը և հաջող նախագիծ կստեղծի, որը մղձավանջ կդառնա ԱՄՆ-ի և Եվրոպայի համար։