Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը։
Միջոցառումը 2021 թվականից ի վեր նմանատիպ ձևաչափով անցկացվող հինգերորդ հանդիպումն էր։
Հիշեցնենք, ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել էր Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների երկկողմ հանդիպումը:

