Մենք ականատես ենք դասական «աթոռապահպանական» գործընթացի
Թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերը (այսպես կոչված ադրբեջանի ԶՈՒ) շարունակամ են հետևողական իրականացնել «խաղաղության դարաշրջանի» Հայաստանյան իշխանության կոնցեպտը։ Այսինքն, շարունակական աճում են Հայաստանի և Արցախի տարածքների գնդակոծությունները և շարունակվում է Հայաստանի հանդեպ ռազմական շանտաժի իրականացումը։
Այն, որ ադրբեջանը չի դադարի մեր ուղղությամբ ոտնձգությունների շարքը դա ակնհայտ է և այսպես կոչված «խաղաղության համաձայնագիր» թուրք-ադրբեջանական կողմի համար դիտարկվում է ընդամենը որպես Արցախի ոչնչացման և Հայաստանի մասնատման իրավական գործընթացի ամրագրում։
Հասկանո՞ւմ է սա Հայաստանի ներկայիս իշխանություն ։
Համոզված եմ, Այո՛։
Ինչո՞ւ է այդ դեպքում այնուամենայնիվ շարունակում իր պետականակործան քաղաքականությանը։
Կարծում եմ՝ մենք ականատես ենք դասական «աթոռապահպանական» գործընթացի, այսինքն իշխանությունները փաստացի հանձնելով հայ ժողովրդի կենսական շահերը՝ ակնկալում են արտաքին ճակատից իրենց իշխանության պահպանման երաշխիքներ։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

