Ակցիա Երևանում. Մաքրենք թմրանյութերի վաճառքի թելեգրամյան ալիքների գովազդը (տեսանյութ)

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը կոչ է անում երևանցիներին՝ ամեն մեկն իր համայնքի շենքերի վրայից մաքրեն թմրանյութերի վաճառքի թելեգրամյան ալիքների գովազդը։

«Մաքրենք, ազատվենք այս չարիքից։ Շինարարներից արդեն հասել ենք Հալաբյան փողոց, արդեն 15-րդն ենք մաքրում: Խնդրում եմ բոլորին, իմ հասակակիցներին, եթե ձեր թաղամասերում տեսնեք նմանատիպ բաներ, խնդրում եմ՝ մաքրեք, որպեսզի ազատվենք այս չարիքից:

Այս դեռահաս իշխանությունները, բացի հային կործանելուց, այլ բան չեն անում:  Նրանք որևէ քայլ չեն անում թմրանյութերի շրջանառությունը երկրում վերացնելու ուղղությամբ, ինչը կործանարար է մեր դերունդների համար»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկողոսյանը։