Իրականում կալանավորեցին ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը
ԵԹԵ․․․
Թող ինձ ներեն մինչ այսօր Հայաստանում եղած բոլոր քաղբանտարկյալները, բայց տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ։ Համոզված եմ, որ նույնիսկ ստալինյան շրջանում, նման բան՝ կալանավորել Հայրենական պատերազմում զոհվածի մորը, անհնար է պատկերացնել։ Բռնապետիկի հրահանգը կատարող այս ողորմելի քննիչ-դատաղազ-դատավորներն այս որոշումով, իրականում կալանավորեցին ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը։ Եթե այս կալանքը չդառնա համազգային ընդվզման և ապստամբության առիթ, ուրեմն իսկապես ողջ հայ ժողովուրդը կորցրել է իր արժանապատվությունը և շուտով կկորցնի նաև հայոց պետությունը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

