Georgian Airways-ը մայիսի 20-ից կսկսի թռիչքները դեպի Մոսկվա
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարել է, որ թույլատրել է Georgian Airways-ին մայիսի 20-ից ուղիղ չվերթներ իրականացնել Թբիլիսիից Մոսկվա։
«Georgian Airways»-ը սկսում է կանոնավոր գործունեությունը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով: Ըստ ավիաընկերության՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ուղարկված խնդրանքի՝ մայիսի 20-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական յոթ անգամ»,-«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է գործակալության սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:
Ավիաընկերության թույլտվությունը տրվել է երեքշաբթի։

