Ռուսաստանից գնված սպառազինություններն իրոք չեն հասել Հայաստան․ ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանից գնված սպառազինությունը Հայաստան չի հասել, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, որը պատվիրել է և որի համար վճարել է։
«Սպառազինությունները իրոք չեն հասել Հայաստան, և այդ ուղղությամբ աշխատաքները շարունակվում են։ Այս հայտարարության հետ կապված ավելացնելու որևէ բան չունեմ»,- ասաց Սաֆարյանը։

