Էրդողանը Թուրքիայի հիմնադրման 100-ամյակին` 2023 թ. հոկտեմբերին, պատրաստ չէ չլինել երկրի նախագահ․ Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր  Ռուբեն Մելքոնյանը գրում է․

«Շատ կարճ Թուրքիայում ընտրությունների և անձամբ Էրդողանի մասին` «Մաուգլի» մուլտֆիլմի մոտիվներով. “Акела промахнулся!”, բայց не полностью, բայց և այնպես` “стае нужен новый вожак”.

Առաջիկա ժամերին պարզ կլինի` արդյոք Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, թե կգործի «փոքր քայլերի ճարտարապետությունը», որը կապահովի Էրդողանին հաղթանակից բաժանող ձայների մեկ տոկոսը:

Հ.Գ. Շարունակում եմ կարծել, որ Էրդողանը Թուրքիայի հիմնադրման 100-ամյակին` 2023 թ. հոկտեմբերին, պատրաստ չէ չլինել երկրի նախագահ:

Հ.Գ.-1 Էրդողանի քաղաքական ժառանգ ընտրելու հրամայականի մասին հրատարակած հոդվածս»։