ԱՄՆ-ը խախտել է Չինաստանի հետ հարաբերություններում դրական ազդակը. ՉԺՀ ԱԳՆ
ԱՄՆ-ը խախտել է Չինաստանի հետ հարաբերություններում դրական ազդակը, որին հասել են երկու երկրները Բալիում։ Երկկողմ հարաբերությունների կայունացումն առաջնային խնդիր է: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Ցին Հանը Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բեռնսի հետ հանդիպմանը։
«Անցած տարվա նոյեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջող բանակցություններ են վարել Բալի կղզում և հասել կարևոր կոնսենսուսի։ Սակայն դրանից հետո ամերիկյան կողմի մի շարք սխալ գործողություններ և արտահայտություններ խախտել են երկկողմ հարաբերություններում դժվարությամբ ձեռք բերված դրական ազդակը, երկրների հարաբերությունները կրկին բախվել են սառույցի»,-ասել է նա։ Նրա խոսքը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նա նաև նշել է, որ Չինաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հաստատակամորեն հավատարիմ կմնա փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության, փոխշահավետ համագործակցության սկզբունքներին, ինչպես առաջարկել է Սի Ծինփինը։

