ՀՀ կառավարությունում տեղյակ չեն Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի հնարավոր հանդիպման մասին․ «Փաստինֆո»
ՀՀ կառավարությունում տեղյակ չեն Բրյուսելում մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին։ «Փաստինֆո»–ի հարցին ի պատասխան ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Խաչատրյանը նշել է, որ նման տեղեկություն չունի։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ մայիսի 14-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հաղորդվել է, որ առաջիկա հնարավոր հանդիպմանը երկու երկրների ղեկավարները վերսկսելու են խաղաղության պայմանագրի ուղղությամբ բանակցությունները:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

