Ամիր Աբդոլահիանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք քառակողմ հանդիպմանը
Հոսեյն Ամիր Աբդոլահիանը կմասնակցի Իրանի, Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների քառակողմ հանդիպմանը։
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ այս շաբաթվա վերջին, Մոսկվայում տեղի կունենա Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը:
Նախատեսված ծրագրի համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մասնակցելու է Սիրիայի և Թուրքիայի տարաձայնությունների կարգավորման հարցով կայանալիք հանդիպմանը:
Ավելի վաղ հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, լուրեր էին շրջանառվել, որոնց համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախարարը կարող է չկարողանալ մասնակցել այս հանդիպմանը՝ իր առաջիկա ծրագրերի պատճառով։

