Միրզոյանն ու Բայրամովը ինչ էլ որոշեն Բլինկենի քավորությամբ, միևնույն է, Նիկոլին կանչում են Մոսկվա

Վաշինգտոնյան հանդիպումները որևէ արդյունք չեն կարող ունենալ, քանի որ առանց Մոսկվայի բացառված է կարողանան որոշում կայացնել։

Այլ հարց է, որ Մոսկվան այսօր չի սաստում Ադրբեջանին, բայց պետք չէ նաև մոռանալ, որ ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը կարող է այնպիսի քայլ անել, որ փաթեթով լուծվեն բոլոր հարցերը Անդրկովկասում:

Ի վերջո Ղարաբաղում ՌԴ զորքն է կանգնած,  ոչ թե ամերիկացիների, չգիտես ինչու շատերը սա մոռանում են: Միրզոյանն ու Բայրամովը ինչ էլ որոշեն Բլինկենի քավորությամբ, միևնույն է, Նիկոլին կանչում են Մոսկվա:

Ռուսաստանն է հիմա խաղի տերը, եթե նրանք մնան Ղարաբաղի այդ հատվածում ևս հինգ տարի, որևէ մեկը չի կարող նրանց հանել այդտեղից: Ոչ Բլինկենը, ոչ Ալիևը, ոչ էլ Նիկոլը: Ու արդեն դժվար չի պատկերացնել, թե ինչքան է մեծացել ռուսների դերը այս հարցում, երբ Վաշինգտոնում հարցերի լուծումներ փաստացի չեղան: Ու ինչքան մնա այս իշխանությունը, այնքան ավելի բարդանալու է հայ-ռուսական օրակարգը դրա բոլոր հետևանքներով:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից