Անկախ ընտրությունների արդյունքներից, Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հարցում չի փոխվի (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Թյուրքագետն անդրադարձ կատարելով մայիսի 14-ին Թուրքիայում տեղի է ունենալիք ընտրություններին՝ շեշտեց, որ Թուրքիայում տեղի է ունենալու արտակարգ երկու ընտրություն՝ նախագահի և խորհրդարանի։ Թուրքիան սուպերնախագահական երկիր է, այսինքն որոշումների մեծամասնությունը կայացվում է նախագահի կողմից, ուստի առաջնայինը նախագահական մրցավազքն է։
Վարուժան Գեղամյանը նշեց, որ Թուրքիայում տեղի են ունենում շաբաթական 7-8 սոցիալական հարցում, որոնք ցույց են տալիս, որ չնչին առավելություններով Էրդողանը հաղթանակ է տանելու։ «Եթե սա դիտարկենք առանց Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի, ապա կարող ենք ասել՝ երկու թեկնածուների շանսերը հավասար են, բայց կարող ենք պնդել, որ ինչպես ցանկացած երկրում, աշխատելու է ոչ միայն պարզ ընտրական գործընթացը, այլև դրանից առաջ արված աշխատանքը։ Էրդողանն ունի բացարձակ առավելություն, եթե դրա կարիքը լինի՝ Էրդողանը կարող է ադմինիստարտիվ ռեսուրս ևս օգտագործել, չնայած՝ չեմ կարծում»,-ընդգծեց թյուրքագետը։
Պատմական գիտությունների թեկնածուն նշեց նաև, որ եթե Թուրքիայի նախագահական ընտրություններում ընտրվում է թուրք քաղաքական գործիչ, ինչն այդպես է լինելու, ապա խոսել թե կփոխվի քաղաքականությունը՝ սխալ է։
Մանրամասները՝ տեսանյութում

